vCard-ը առաջին հայկական հարթակն է, որը թույլ է տալիս ստեղծել թվային այցեքարտ ընդամենը մի քանի վայրկյանում։ QR և NFC տեխնոլոգիաները թույլ են տալիս կիսվել կոնտակտներով արագ և առանց սահմանափակումների։
QR և NFC տեխնոլոգիաներով բիզնես էջ, որտեղ ընկերության տվյալները, աշխատակիցները, ծառայությունները և կոնտակտները հավաքված են մեկ հասցեում՝ vcard.am/քո-անունը։
Թվային այցեքարտը էլեկտրոնային այցեքարտ է, որը աշխատում է QR կամ NFC տեխնոլոգիայով և թույլ է տալիս արագ կիսվել ձեր կոնտակտներով՝ առանց թղթային տարբերակի։
Սովորական թղթային քարտի փոխարեն դուք կունենաք թվային էջ, որը պարունակում է ձեր կոնտակտային տվյալները, որոնք հեշտությամբ կփոխանցեք էջի հղման միջոցով։
Կիսվեք կոնտակտներով QR կամ NFC տեխնոլոգիայի միջոցով՝ առանց հավելվածների կամ բարդ քայլերի։ Տվյալները հասանելի են մեկ հպումով:
Թարմացրեք ձեր այցեքարտը ցանկացած պահին՝ առանց նոր տպագրության։ Ձեր գործընկերները միշտ կունենան թարմ տվյալներ:
Բիզնես այցեքարտը լիարժեք մինի-կայք է՝ ակտուալ տեղեկատվությամբ, մենյուով ու ծառայությունների նկարագրով։ Լավագույն տարբերակը՝ թանկ կայքի փոխարեն։
Ձեր բիզնեսի թարմ տվյալները՝ հասցե, աշխատաժամեր, ծառայություններ՝ միշտ արդիական։
Հաճախորդը կարող է ուղիղ էջից ամրագրել ժամ, սեղան կամ ծառայություն՝ առանց զանգի։
Ստացեք հաղորդագրություններ, կարծիքներ ու հարցումներ ուղիղ Ձեր էջից։
Ներկայացրեք Ձեր ապրանքներն ու ծառայությունները գներով՝ կարգավորվող մենյուով։
Արհեստական բանականությամբ չատբոտ, որը պատասխանում է հաճախորդների հարցերին 24/7։
Միակ բացառությունը ԱԲ չատբոտն է. դրա օգտագործման դեպքում գործում է ամսական սպասարկման վճար։
Անձնական այցեքարտի դեպքում պատվիրում եք ստիկերների փաթեթը զանգի կամ առցանց նամակագրության միջոցով։
Դուք կարող եք ինքնուրույն գրանցվել կայքում, ստեղծել Ձեր բիզնես էջը և լրացնել տվյալները: Հաստատումից հետո մենք կտրամադրենք Ձեր QR և NFC այցեքարտերը:
Վճարումները իրականացվում են փոխանցման տարբերակով։
Անձնական այցեքարտի ակտիվացումն իրականացվում է գրանցման կոդի միջոցով։ Ֆիզիկական փաթեթ պատվիրելու դեպքում կոդը փոխանցվում է հաճախորդին փաթեթի հետ (ստիկերի պաշտպանիչ շերտի տակ), իսկ միայն օնլայն տարբերակի դեպքում՝ առցանց։
Դուք կարող եք ինքնուրույն գրանցվել և լրացնել Ձեր տվյալները։ Պարզապես ընտրեք «Բիզնես» բաժինը և ստեղծեք Ձեր էջը։
Այո։ vCard-ի բոլոր այցեքարտները ունեն անսահմանափակ թարմացումներ՝ առանց նոր քարտ պատվիրելու անհրաժեշտության։