vCard.am
AI · արհեստական բանականություն

Թվայնացրու թղթե այցեքարտդ AI-ով

Լուսանկարիր կամ վերբեռնիր սովորական այցեքարտդ, և AI-ը ինքը կկարդա տվյալները ու կլրացնի թվային այցեքարտը։ Մնում է ընտրել դիզայնը՝ էջդ պատրաստ է կիսվելու QR կոդով, NFC-ով կամ հղումով։

Ստեղծելն անվճար է․ էջը բացվում է դեմո տարբերակով։

Թղթե այցեքարտից AI-ով ստեղծված թվային այցեքարտ — vCard.am

Ինչպես է աշխատում

  1. Լուսանկարիր

    Նկարիր այցեքարտը հեռախոսով կամ վերբեռնիր նկարը (մինչև 8 նկար՝ օրինակ երկու կողմը)։ Կարող ես նաև պարզապես տեքստ գրել կամ փակցնել։

  2. AI-ը կարդում է

    Ճանաչում է անունը, պաշտոնը, ընկերությունը, հեռախոսները, email-ը, կայքը, հասցեն, սոց-ցանցերն ու լոգոն և լրացնում է էջը։

  3. Ստուգիր և ընտրիր դիզայն

    Չատով ուղղում ես ցանկացած դաշտ, ընտրում դիզայնն ու էջի նկարը՝ արդյունքը տեսնում ես կենդանի։

  4. Կիսվիր

    Էջդ պատրաստ է vcard.am/… հասցեով․ ակտիվացնում ես փաթեթի առցանց վճարումով։

Ինչ ես ստանում թվային այցեքարտով

Կոնտակտը՝ մեկ հպումով

Ստացողը պահպանում է քո կոնտակտը հեռախոսում մեկ հպումով (vCard ֆայլ)՝ առանց ձեռքով մուտքագրելու։

QR կոդ և NFC

Կիսվիր QR կոդով, NFC այցեքարտով կամ հղումով՝ ստացողին հավելված պետք չէ։

Apple և Google Wallet

Այցեքարտդ միշտ հեռախոսիդ Wallet-ում է՝ ցույց տալու պատրաստ։

Անսահմանափակ թարմացում

Փոխվե՞լ է համարը կամ պաշտոնը․ թարմացնում ես էջը, նոր տպագրություն պետք չէ։

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

AI-ը կարդում է տարբեր լեզուներով այցեքարտեր և էջը լրացնում է ճիշտ դաշտերում։

Սոց-ցանցեր և հղումներ

Instagram, Facebook, Telegram, WhatsApp, LinkedIn, կայք, քարտեզ՝ այն ամենը, ինչ չի տեղավորվում թղթի վրա։

Թղթե, թե թվային այցեքարտ

Թվային (vCard)Թղթե
Տվյալները փոխելիսԹարմացնում ես ինքդՆոր տպագրություն
Կոնտակտի պահպանումՄեկ հպումովՁեռքով մուտքագրում
ՔանակըԱնսահմանափակԱվարտվում է
Սոց-ցանցեր, կայք, քարտեզՍեղմվող հղումներՄիայն տեքստ
Միշտ մոտդՀեռախոսում և Wallet-ումՄոռացվում է, կորչում

Գինը

4 500 դր․-ից
միանվագ, առանց բաժանորդագրության
  • STARTER — 4 500 դր․՝ թվային այցեքարտ (հղում + QR)
  • PREMIUM — 8 000 դր․՝ + պլաստիկ NFC այցեքարտ
  • PRO — 15 000 դր․՝ ցանկալի հասցե, սեփական լոգո, NFC այցեքարտ և ստիկերներ
  • Ամեն փաթեթում՝ Apple/Google Wallet և այցելությունների վիճակագրություն

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս թղթե այցեքարտը դարձնել թվային։

Բացիր AI-ով գրանցման էջը, լուսանկարիր այցեքարտը կամ վերբեռնիր նկարը։ AI-ը կարդում է տվյալները և լրացնում է թվային այցեքարտը, որը մնում է ստուգել, ընտրել դիզայնը և ստեղծել։

Ի՞նչ նկար է պետք։

Բավական է հեռախոսով արված պարզ լուսանկար, որտեղ տեքստը կարդացվում է։ Կարող ես ավելացնել երկու կողմը և լոգոն՝ մինչև 8 նկար։

Իսկ եթե AI-ը սխալվի՞։

Էջը չի ստեղծվում առանց քո ստուգման․ ցանկացած դաշտ ուղղում ես չատով կամ հետո՝ էջի կարգավորումներից։

Կարելի՞ է առանց թղթե այցեքարտի։

Այո։ AI-ին կարող ես պարզապես գրել քո տվյալները կամ փակցնել տեքստ, և նա նույնպես կլրացնի էջը։ Կա նաև սովորական գրանցման ձևը։

Ինչքա՞ն արժե։

Ստեղծելն անվճար է՝ էջը բացվում է դեմո տարբերակով։ Ակտիվացումը՝ փաթեթով․ STARTER 4 500, PREMIUM 8 000, PRO 15 000 դր․, միանվագ։

Իսկ բիզնեսի՞ համար։

Ընկերության համար կա առանձին բիզնես էջ՝ մինի կայք ծառայություններով, գնացուցակով, աշխատակիցներով և ամրագրումով։