Սկանավորում է QR-ը
QR-ը բացում է վահանակը հենց բրաուզերում՝ առանց հավելվածի և գրանցման։ Երևում են մեքենան, համարանիշը և կանաչ կետը՝ վահանակը միացված է։ Էջը բացվում է այցելուի լեզվով՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։
Ստիկերը դիմապակու վրա է։ Մեկը սկանավորում է, դու ստանում ես ծանուցում vCard հավելվածում և մեկ սեղմումով պատասխանում։ Համարդ ոչ ոք չի տեսնում։
Թղթի վրայի համարը լուսանկարում են, պահում, գովազդի համար օգտագործում։ Իսկ առանց համարի մարդը կանգնած սպասում է, կամ էլ զանգում է էվակուատորին։ Ստիկերը լուծում է երկուսն էլ։
🔒 Համարը թաքնված էՈչ գովազդային զանգեր, ոչ անծանոթ գրառումներ։ Ապակու վրա միայն QR է։
Նամակը վայրկյանների ընթացքում գալիս է vCard հավելվածին՝ բարձր ձայնով ծանուցմամբ։ Սեղմում ես «5 րոպե», և այցելուն տեսնում է հետհաշվարկը։
Եթե 2 նամակին չես պատասխանում, 3 րոպե հետո համարդ բացվում է, որ ոչ ոք չմնա փակված։
| vCard ստիկեր | Թուղթ ապակու տակ | |
|---|---|---|
| Համարդ | Թաքնված է | Բոլորը տեսնում ու պահում են |
| Կապ քեզ հետ | Անանուն նամակ + vCard հավելված | Միայն զանգ |
| Պատասխանել | Մեկ սեղմումով | Պետք է վերցնել հեռախոսը |
| Արտակարգ դեպք | Համարը բացվում է ինքնաշխատ | Կախված է թղթից |
| Մեքենան փոխելիս | Ստիկերը նույնն է, տվյալները՝ նոր | Նոր թուղթ |
Թերթիր և հետևիր էկրանին։ Կետերին կարող ես նաև սեղմել։

QR-ը բացում է վահանակը հենց բրաուզերում՝ առանց հավելվածի և գրանցման։ Երևում են մեքենան, համարանիշը և կանաչ կետը՝ վահանակը միացված է։ Էջը բացվում է այցելուի լեզվով՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։
Պատրաստի նամակը («Խնդրում եմ ազատել ճանապարհը», «Մեքենան խանգարում է կայանել»…) ուղարկվում է մեկ սեղմումով։ Կարելի է նաև գրել կամ ձայնագրել մինչև 30 վայրկյան։ Ուղարկելուց հետո այցելուն տեսնում է հաստատումը։
Նամակը գալիս է vCard հավելվածին՝ համարանիշով, որ պարզ լինի՝ որ մեքենայի մասին է։ Արագ կոճակներ են՝ «2 րոպե», «5 րոպե», «10 րոպե», «Չեմ կարող գալ»։ Մեկ սեղմում՝ և պատասխանը գնաց։ Կարելի է գրել նաև սովորական տեքստ կամ ձայն։
Այցելուն տեսնում է պատասխանը ձայնային ազդանշանով և «Վարորդը գալիս է» հետհաշվարկով։ Էջը փակելուց հետո էլ զրույցը չի կորչում։
Իսկ եթե չպատասխանես. Եթե համարդ թաքցրած է և չես պատասխանում, այցելուն կարող է գրել ևս մեկ նամակ։ 2-րդից հետո չատը փակվում է, և 3 րոպե հետո համարդ բացվում է նրա համար։ Իսկ եթե ծանուցումը քեզ չի հասնում, համարը բացվում է անմիջապես։ Գրանցվելիս դրան համաձայնություն ես տալիս, որ ոչ ոք չմնա առանց կապի։
Մեկ սեղմումով անջատում ես վահանակը, օրինակ՝ ավտոտնակում։
Այցելուն տեսնում է միայն անանուն չատը։ Եթե 2 նամակին չպատասխանես, 3 րոպե հետո համարդ կբացվի նրա համար։
Անունդ էլ չի երևում էջում՝ միայն մեքենան և համարանիշը։
2 անպատասխան նամակ → 3 րոպե → համարը։ Ծանուցումը չհասավ → անմիջապես։
Մեքենա, համարանիշ, նկար, հեռախոս՝ QR-ը մնում է նույնը, ստիկերը վերատպել պետք չէ։
Գրիր մեզ, ստացիր ստիկերը, սկանավորիր, լրացրու մեքենայի տվյալները և տեղադրիր vCard հավելվածը՝ մի քանի րոպեում։