Մինի կայք բիզնեսի համար՝ պատրաստիր կայքդ մի քանի րոպեում | vCard.am
Գրանցվել AI-ի օգնությամբՆկարեք կամ գրեք տվյալները՝ AI-ն կպատրաստի էջը
կամ լրացրու ձևը
vcard.am/

Սեղմելով՝ համաձայնում ես ծառայության պայմաններին։

Շնորհակալություն։ Ձեր հայտն ընդունված է։
Տեղի ունեցավ սխալ։ Խնդրում ենք ստուգել դաշտերը և փորձել կրկին։

Մինի կայք բիզնեսի համար՝ պատրաստ մի քանի րոպեում

QR և NFC տեխնոլոգիաներով բիզնես էջ, որտեղ ընկերության տվյալները, աշխատակիցները, ծառայությունները և կոնտակտները հավաքված են մեկ հասցեում՝ vcard.am/քո-անունը։ Առանց ծրագրավորողի, դոմենի և հոստինգի։

Թվային այցեքարտ
Հեռախոս՝ թվային այցեքարտով
vCard NFC քարտ ձեռքին
vCard NFC քարտ
Apple WalletԱվելացրու մեկ հպումով
Google WalletՄիշտ հեռախոսիդ մեջ
ՎիճակագրությունԴիտումներ և սեղմումներ
Քարտի դիզայնՍտեղծիր ինքդ
Պահել կոնտակտըՈւղիղ հեռախոսագրքում
ԹարմացումՑանկացած պահի, անվճար
Ընտրիր գործընկերոջ լոգոն՝ նրա էջը տեսնելու համար

Ինչ է բիզնես vCard-ը

Մեկ հղում՝ ամբողջ բիզնեսը

Մինի-կայք, որը միշտ թարմ է

Ընկերության էջը vcard.am/քո-անունը հասցեով, որը հաճախորդը բացում է QR-ով, NFC-ով կամ հղումով՝ առանց հավելվածի։ Թերթիր ներքև՝ տեսնելու, թե ինչ կա ներսում։

01Ի՞նչ է

Բիզնես մինի-կայք՝ թանկ կայքի փոխարեն

Լոգոն, նկարագրությունը, աշխատակիցները, կոնտակտներն ու սոց-ցանցերը՝ մեկ գեղեցիկ էջում, որը ակնթարթորեն բացվում է ցանկացած հեռախոսում։

  • Լոգո և բրենդի գույներ
  • Աշխատակիցներ
  • Քարտեզ և սոց-ցանցեր
  • Կոնտակտը՝ մեկ հպումով
02Միշտ ակտուալ

Ակտուալ տվյալներ և գնացուցակ

Հասցե, աշխատաժամեր, ծառայություններ և մենյու՝ գներով։ Փոխում ես վահանակից, և թարմացումն անմիջապես տեսնում են բոլորը՝ առանց նոր տպագրության։

  • Մենյու / Գնացուցակ
  • Աշխատաժամեր
  • Ակնթարթային թարմացում
03Կապ հաճախորդի հետ

Ամրագրում և հետադարձ կապ

Հաճախորդը էջից ամրագրում է ժամ, սեղան կամ ծառայություն, թողնում կարծիք կամ հարց։ Ամեն հայտ ակնթարթորեն հասնում է քեզ Telegram-ով։

  • Ամրագրումներ
  • Կարծիքներ
  • Ծանուցում Telegram-ով
04Լրացուցիչ

ԱԲ չատբոտ՝ 24/7

Արհեստական բանականությամբ օգնական, որը քո բիզնեսի տվյալներով պատասխանում է հաճախորդների հարցերին օրը 24 ժամ։ Միացվում է ըստ ցանկության։

Ամսական բաժանորդագրությամբ
05Ինչպես սկսել

3 քայլ՝ և էջդ աշխատում է

  1. ԳրանցվիրԱնունը, vcard.am/քո-անունը հասցեն և գաղտնաբառ՝ մեկ րոպեում։
  2. Լրացրու էջդԼոգո, ծառայություններ, աշխատակիցներ՝ դեմո ռեժիմում։
  3. ԱկտիվացրուՍտանում ես QR/NFC, և էջդ հրապարակվում է։
Ստեղծել բիզնես էջ

Արժեքներ

Միանվագ արժեքներ՝ առանց ամսական վճարի

Միակ բացառությունը ԱԲ չատբոտն է. դրա օգտագործման դեպքում գործում է ամսական սպասարկման վճար։

STARTER
25 000 դր․
Բիզնես vCard էջ
Դիզայնի ընտրություն
Տեղեկատվության ներառում
QR և NFC վահանակ
Վիճակագրություն
Ավելացնել
Լրացուցիչ վճարով
ԱԲ չատբոտԱմսական բաժանորդագրությամբ
Այլ ֆունկցիաներԸստ պահանջի՝ առանձին գնով
Ստեղծել բիզնես էջ

Նախ ստեղծիր էջդ — փաթեթը կարող ես ընտրել հետո

Ցանկացած ոլորտի համար

Ինչպես են տարբեր բիզնեսներ օգտագործում մինի կայքը

Ռեստորան, սրճարան

QR մենյու սեղանին, սեղանի ամրագրում, աշխատաժամեր ու քարտեզ։ Գինը փոխվե՞լ է՝ մենյուն թարմացնում ես մեկ րոպեում։

  • QR մենյու
  • Սեղանի ամրագրում
  • Քարտեզ

Գեղեցկության սրահ

Ծառայություններ՝ գներով, վարպետներն իրենց կոնտակտներով և ամրագրում՝ հղումը Instagram-ի bio-ում։

  • Վարպետներ
  • Ամրագրում
  • Instagram bio

Կլինիկա, ատամնաբուժարան

Բժիշկների ցանկ, ծառայություններ և գներ, ընդունելության հայտ և հասցե՝ քարտեզով։

  • Բժիշկներ
  • Ընդունելության հայտ
  • Քարտեզ

Խանութ

Ապրանքներ և գներ, QR ցուցափեղկին կամ փաթեթի վրա, կապ WhatsApp-ով ու Telegram-ով։

  • QR ցուցափեղկին
  • WhatsApp
  • Telegram

Ավտոսրահ, ավտոսերվիս

Ծառայություններ և գներ, մենեջերների կոնտակտներ, սերվիսի ժամի ամրագրում։

  • Մենեջերներ
  • Սերվիսի ամրագրում
  • Գներ

Հյուրանոց

Համարներ ու ծառայություններ, ամրագրման հայտ, հասցե քարտեզով և QR՝ ընդունարանում։

  • Ամրագրման հայտ
  • Քարտեզ
  • QR ընդունարանում

Կրթական կենտրոն

Դասընթացներ և գներ, դասավանդողներ, գրանցման հայտ՝ մեկ հղումով։

  • Դասավանդողներ
  • Գրանցման հայտ
  • Գներ

Գործակալություն, ֆրիլանսեր

Ծառայություններ, թիմ, սոց-ցանցեր և կապի կոճակներ՝ թանկ կայքի փոխարեն։

  • Թիմ
  • Սոց-ցանցեր
  • Կապի կոճակներ
Համեմատություն

Մինի կայք, թե սովորական կայք

vvCard մինի կայք
wwwՍովորական կայք
Գինը
25 000 դր․ միանվագ
Զգալիորեն թանկ + ամսական վճարներ
Ժամկետը
Մի քանի րոպե
Շաբաթներ
Դոմեն, հոստինգ, SSL
Ներառված է
Առանձին վճար
Թարմացում
Ինքդ, վահանակից
Ծրագրավորողի միջոցով
Հեռախոսի համար
Ի սկզբանե mobile-first
Պետք է հարմարեցնել
QR / NFC
Ներառված է
Չկա
Ամբողջը՝ մեկ միանվագ վճարով, առանց ամսականիՍտեղծել բիզնես էջ

Այլ ծառայություններ

FAQ

Հաճախ տրվող հարցեր

Ինչպես պատրաստել կայք կամ մինի կայք բիզնեսի համար՝ կարճ պատասխաններ։

Ինչպե՞ս պատրաստել կայք բիզնեսի համար։

Ամենաարագ ճանապարհը մինի կայքն է։ Սեղմիր «Գրանցվել», գրիր ընկերության անունն ու էջի հասցեն, ապա ավելացրու լոգոն, ծառայություններն ու գները, աշխատակիցներին և կոնտակտները։ Կամ ընտրիր «Գրանցվել AI-ի օգնությամբ»՝ ուղարկիր լոգո, նկարներ, մենյու կամ հին այցեքարտ, և էջը կլրացվի ինքնաբերաբար։ Ծրագրավորող, դոմեն ու հոստինգ պետք չեն։

Ի՞նչ է մինի կայքը (կայք-այցեքարտը)։

Մեկ էջանոց կայք, որտեղ հավաքված է բիզնեսի ամբողջ հիմնական տեղեկությունը՝ նկարագրություն, ծառայություններ և գներ, աշխատակիցներ, հասցե, աշխատաժամեր, սոց-ցանցեր և կոնտակտներ։ Այն փոխարինում է թանկ կայքին այն բիզնեսների համար, որոնց պետք է արագ ու հարմար ներկայություն համացանցում։

Ինչքա՞ն արժե բիզնեսի մինի կայքը։

Բիզնես էջը 25 000 դր․ է՝ միանվագ, առանց ամսական վճարի։ NFC այցեքարտը՝ +2 000 դր․։ Ամսական վճարով է միայն AI չատբոտը, որը միացվում է ըստ ցանկության։

Որքա՞ն ժամանակում է պատրաստ լինում կայքը։

Մի քանի րոպեում։ Գրանցվելուց անմիջապես հետո էջը բացվում է դեմո ռեժիմում՝ լրացնում ես այն և միանգամից տեսնում արդյունքը։ Ակտիվացնելուց հետո էջը հասանելի է բոլորին՝ vcard.am/քո-անունը հասցեով։

Մինի կայք, թե սովորական կայք․ ո՞րն ընտրել։

Եթե պետք է ներկայացնել բիզնեսը, ցույց տալ ծառայություններն ու գները և ստանալ հայտեր կամ ամրագրումներ, մինի կայքը բավական է. այն պատրաստ է րոպեների ընթացքում և զգալիորեն էժան է։ Բազմաէջ կայքն արդարացված է, երբ պետք են առցանց վճարումներով մեծ կատալոգ, բլոգ կամ հատուկ ֆունկցիաներ։

Պե՞տք է արդյոք դոմեն և հոստինգ գնել։

Ոչ։ Էջը հասանելի է vcard.am/քո-անունը հասցեով, հոստինգն ու SSL-ը ներառված են։

Կարո՞ղ եմ հետո ինքս փոխել կայքը։

Այո։ Տեքստերը, գները, նկարները, աշխատակիցներն ու կոնտակտները փոխում ես ինքդ՝ վահանակից, ցանկացած պահի։ Թարմացումներն անսահմանափակ են, և QR կոդը վերատպել պետք չէ։

Կգտնե՞ն արդյոք իմ էջը Google-ում։

Ակտիվ բիզնես էջերը բաց են ինդեքսավորման համար և ունեն ընկերության անունով վերնագիր, նկարագրություն ու LocalBusiness կառուցվածքային տվյալներ, որոնք օգնում են որոնողական համակարգերին։

Ինչպե՞ս են հաճախորդները բացում էջը։

QR կոդը սկանավորելով, NFC քարտին կամ ստիկերին հեռախոսը մոտեցնելով կամ հղումով՝ օրինակ Instagram-ի bio-ից։ Հավելված տեղադրել պետք չէ։

Ինչպե՞ս վճարել։

Առցանց՝ բանկային քարտով, անմիջապես կայքում։ Ակտիվացումից հետո կտրամադրենք նաև Ձեր QR և NFC այցեքարտերը։

Ի՞նչ կլինի դեմո էջի հետ, եթե չակտիվացնեմ։

Դեմո էջը պահվում է 10 օր․ այդ ընթացքում կարող ես լրացնել ու փորձել այն։ Եթե չակտիվացվի, էջն ավտոմատ ջնջվում է, և հասցեն նորից ազատվում է։

Գտեք մեզ սոցկայքերում
Facebook Instagram WhatsApp Telegram